ru24.pro
World News
Май
2018

Իսրայելը Միջին Արևելքը տանում է դեպի պատերազմ. Էրդողան

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի ուղղությամբ իրականացված իսրայելական ավիահարվածներից հետո քննադատել է Իսրայելին «անհարկի ագրեսիա» դրսևորելու համար:

Ինչպես փոխանցում է Press TV-ն, թուրք առաջնորդն այս մեկնաբանությամբ հանդես է եկել BBC-ի արաբական ծառայությանը տված հարցազրույցում՝ ասելով, որ Թել Ավիվը «վախ է սերմանում և Միջին Արևելքի տարածաշրջանը տանում է դեպի պատերազմ»:

Էրդողանը դատապարտել է օրեր առաջ իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածները, որոնց ժամանակ տասնյակ թիրախներ են խոցվել Սիրիայում: