ru24.pro
World News
Апрель
2018

Թրամփը և Մակրոնը կքննարկեն Իրանի միջուկային թեման

0
Սպիտակ տան հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ Վաշինգթոնում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Իրանի միջուկային թեման:


Երկու նախագահները կանդրադառնան նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ ուժերով վերջերս Սիրիայի թիրախներին հարվածներ հասցնելու գործողությանը:


Թրամփը բազմիցս դատապարտել է 2015 թվականին՝ նախագահ Բարաք Օբամայի օրոք,  միջազգային տերությունների և Իրանի միջուկային համաձայնությունը և մայիսի 12-ը հայտարարել է որպես վերջնաժամկետ՝ միջուկային համաձայնությունը բարելավելու կամ չեղարկելու համար:


Թրամփը պահանջում է նոր սահմանափակումներ ընդունել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի նկատմամբ: