ru24.pro
World News
Январь
2018

Թեհրանում կինը ձերբակալվել է հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիայից հետո (լուսանկարներ)

0

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կինը ձերբակալվել է հիջաբ կրելու դեմ ուղղված բողոքի ակցիայից հետո, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կինը փողոցում ցուցադրաբար հանել է գլխաշորը, այն գցել փայտե ձողի վրա ու ճոճել օդում:


«Նրա հղած «մեսիջը» հստակ է՝ աղջիկներն ու կանայք զզվել են հարկադրաբար հիջաբ կրելուց: Թո՛ւյլ տվեք կանանց ինքնուրույն որոշել՝ ինչպես վարվել սեփական մարմնի հետ»,-գրել է Իրանի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկը համարվող Նասրին Սոտուդեհը:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ նմանատիպ բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև նախորդ ամիս: Առնվազն 3 կին մայրաքաղաք Թեհրանում դուրս էին եկել փողոց ու ցուցադրաբար հանել իրենց գլխաշորերը:

Այսպիսով՝ նրանք իրենց բողոքն են արտահայտել երկրի իշխանությունների կողմից պարտադրված խիստ «դրես-կոդի» կանոններին, որոնց համաձայն՝ կանայք հանրային վայրերում պարտավոր են ոտքից գլուխ ծածկված լինել:

Նշվում է, որ հիջաբի դեմ բողոքող կանանց լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում, և բազմաթիվ իրանցիներ, որոնք համակարծիք են նրանց հետ, կիսվել են լուսանկարներով:

Բողոքող կանանց կարծիքով՝ հիջաբը կնոջ իրավունքների ոտնահարում է, որն Իրանում իրականացվում է արդեն մոտ 4 տասնամյակ: