ru24.pro
World News
Январь
2018

Մխիթարյանն Էմիրեյթս մարզադաշտում հետևել է Չելսիի հետ խաղին (լուսանկարներ)

0

«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի` «Չելսիի» հետ պատասխան խաղին (2:1), բայց «Էմիրեյթս» մարզադաշտում աջակցում էր «զինագործներին»:

 

Ավելի վաղ, Մխիթարյանն «Էմերեյթս» մարզադաշտից լուսանկար էր հրապարակել և հետևյալ գրառումը կատարել.

 

«Հիանալի է գտնվել իմ նոր տանը: Հաջողություն եմ մաղթում թիմին»:

 

Հիշեցնենք, հայ ֆուտբոլիստը երեկվա խաղին չմասնակցեց, քանի որ «Արսենալ» է տեղափոխվել այն ժամանակ, երբ Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունն արդեն տեղի էր ունեցել: Եզրափակչում «Արսենալի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»:

 

Տեսախցիկները Մխիթարյանին ֆիքսել են նոր թիմակիցների կողքին հանդիպմանը հետևելիս:

 

Իսկ խաղից առաջ Մխիթարյանը շրջել է «Էմիրեյթս» մարզադաշտի հանդերձարանում և ողջունել թիմակիցներին.