ru24.pro
World News
Январь
2018

Սաուդյան Արաբիայում ձերբակալել են կանացի զգեստ կրող տղամարդու

0

Սաուդյան Արաբիայում Մեքքայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում նա կանացի զգեստ է կրում և հարսանիք բեմադրում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մեքքայի ոստիկանության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին տոնակատարությանը հրավիրված հյուրերից մեկը տեղեկացրել է ոստիկանությանը տեղի ունեցածի մասին:

Ականատեսի խոսքով՝ հանդիսության ժամանակ հանկարծ երիտասարդներ են հայտնվել, որոնցից մեկը կանացի հագուստ է կրել: Այնուհետև նրանք հարսանիք են բեմադրել:

«Կնոջ նմանվող երիտասարդին և նրա ուղեկիցներին ձերբակալել են, պարզել նրանց ինքնությունը և գործն ուղարկել գլխավոր դատախազություն՝ խափանման միջոցը որոշելու համար», - նշել է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ձերբակալվածի դեմ ներկայացված հստակ մեղադրանքները չեն բացահայտվում: