ru24.pro
World News
Декабрь
2017

Մելբուրնում վրաերթից տուժածների թիվը հասել է 19-ի

0
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի Ֆլինդերս փողոցում վրաերթից տուժածների թիվը հասել է 19-ի։


Ոստիկանները հայտնել են, որ վրաերթը կատարել է Ավստրալիայի քաղաքացի, ով ծագումով աֆղանստանցի է: Նա ձերբակալված է:


Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Մելբուրնում մեքենայի վարորդը բանուկ և բազմամարդ փողոցում միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Ոստիկանների գնահատմամբ, «ակնհայտ խոսքը միտումնավոր վրաերթի մասին է, սակայն դեռ վաղ է պնդել, որ դա ահաբեկչության փորձ է»: