ru24.pro
World News
Ноябрь
2017

Իրաքյան բանակը պատրաստ է անցնել երկրում մնացած ԻՊ-ականների հետքերի վերացմանը

0

Իրաքյան բանակը մտադիր է այս շաբաթ ռազմարշավ սկսել՝ ուղղված երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացորդների վերացմանը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին, իրաքյան բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու Սալահ-էդ-Դին նահանգի գյուղերում: Առաքելությունը կավարտվի մոտ ժամանակներում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գործողություններ կիրականացվեն շուրջ հարյուր գյուղում: ԻՊ-ի գրոհայիններից դեռ մնացել են Անբար, Մոսուլ և Նայնավա նահանգներում, ինչպես նաև Սիրիայի հետ սահմանային անցակետերում:

Միջազգային կոալիցիայի գնահատումներով՝ ահաբեկիչները կորցրել են Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների 95 տոկոսը: