ru24.pro
World News
Ноябрь
2017

Շվեյցարիայում ահաբեկչություններ կբեմադրվեն

0

Շվեյցարիայի քաղաքներից երկուսում 4 տարին մեկ մարտավարական ուսումնավարժանքներ կանցկացվեն, որոնց ընթացքում ահաբեկչական հարձակումների իրավիճակ կբեմադրվի:

Euromag-ի փոխանցմամբ՝ նման ուսումնավարժանքների նպատակն է ստուգել քաղաքների ղեկավարությունների և երկրի կառավարության վարքագիծը արտակարգ իրավիճակների պարագայում: Ուսումնավարժանքները կիրականացվեն դաշնային մակարդակով:

Ինչպես աղբյուրը նշում է, ահաբեկչությունների տեսարաններ պատկերելուց հետո երկրի դաշնային խորհրդում զեկույց կներկայացվի անցկացված վարժանքների և դրանցից արված եզրահանգումների վերաբերյալ: