ru24.pro
World News
Ноябрь
2017

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց, որը դատարանը մերժեց

0

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ և մի շարք ծանր հանցագործություններ մեղադրվողներից 11-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստին ներկայացել էր նոր մեղադրող դատախազ՝ Արամ Արամյանը և մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը:

Դատախազներն իրենց հետ չէին ներկայացրել լիազորագրերի բնօրինակները, իսկ պաշտպանական կողմը պահանջեց, որ դատարանին ներկայացվի ոչ թե պատճեն, այլ բնօրինակ:

Պաշտպանները միջնորդում էին հետաձգել դատական նիստը մինչև դատախազները ներկայացնեն լիազորագիր: Նիստը հետաձգելու միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Լիպարիտ Սիմոնյանը, սակայն, բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազներին՝ որպես բացարկի հիմք ներկայացնելով լիազորագիր չներկայացնելը:

Լուսինե Սահակյանի՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը դատարանը մերժեց, դատախազների բացարկի միջնորդությունը՝ նույնպես:

Այնուհետև պաշտպան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:

Դատախազ Արամ Արամյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալով հայտնեց միջնորդության մերժման մասին: