ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ
0
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:
