ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է

0
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը:


Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:


Արարատի մարզում առկա է թույլ մառախուղ:


Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: