Թրամփի վարչակազմը չեղարկելու է USAID-ի պայմանագրերի 90%-ը
Այդ մասին ասվում է փաստաթղթերում, որոնք հասանելի են դարձել The Associated Press գործակալությունը:
Խոսքը ընդհանուր առմամբ $ 60 միլիարդի մասին է:
Փաստաթղթերում ասվում է, որ վարչակազմը նպատակ ունի «վերացնել նշանակալի վատնումը, որը տասնամյակներ տեւած ինստիտուցիոնալ անկման հետեւանք էր»:
Նշվում է, որ այսուհետ «ամերիկացի հարկատուների գումարներն օգտագործվելու են իմաստուն կերպով՝ ամերիկյան շահերն առաջ տանելու համար»: