ru24.pro
Новости по-русски
Февраль
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28

Ֆիդան. Եվրոպան առերեսվում է անվտանգության ճգնաժամի հետ

0

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է.

«Եվրոպան հիմնականում գտնվում էր ԱՄՆ-ի ուղեծրում, այդպես էին զարգանում նրա ռազմական ծրագրերը։ Հետագայում Ամերիկան հավասարումից դուրս եկավ, իսկ Եվրոպայի կողմից մոբիլիզացված բոլոր քաղաքական եւ ռազմական հնարավորությունները անդունդն ընկան»։

«Երբ ԱՄՆ-ը դուրս եկավ հավասարումից, Եվրոպան հայտնվեց Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Անկասկած, Եվրոպան անվտանգային ճգնաժամի առջեւ է կանգնել», - ավելացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ այս շաբափ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ
Միայն Թուրքիայի լիարժեք անդամակցությունը կարող է փրկել Եվրոպական Միությունը:

«Միայն Թուրքիան կարող է փրկել Եվրոպական Միությունը այն փակուղուց, որի մեջ վերջինս հայտնվել է՝ տնտեսության, պաշտպանության եւ միջազգային հեղինակության առումով: Միայն Թուրքիան եւ նրա լիարժեք անդամակցությունը կարող է փրկօղակ նետել Եվրոպային, որի տնտեսությունը եւ ժողովրդագրական կառուցվածքը արագորեն ծերանում են: Որքան շուտ ԵՄ-ն ընդունի այս իրականությանը, այնքան ավելի լավ կլինի նրա համար», - ասել էր Թուրքիայի նախագահը: