ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ֆինանսավորվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը

0

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել է, որ Իրանի արտահանման զարգացման բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը, եւ շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան:

Այս մասին Երվանդ Զախարյանն ասել է Թեհրանում Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպմանը:  

Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրիի հէկ-ին վերաբերող հարցերը։