«Տաշիրը» չի հաստատում ՀԷՑ-ը գնելու մասին լուրը
«Տաշիր» ընկերությունների խումբը չի հաստատում լուրերն այն մասին, որ հանդիսանում է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրը:
Այդ մասին այսօր Մեդիամաքսին ասել է «Տաշիր»-ի մամուլի քարտուղար Զառա Աճեմյանը:
Այսօր հրապարակումներ են եղել այն մասին, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ի ետեւում կանգնած է Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը:
«Մենք չենք մեկնաբանում այդ տեղեկատվությունը», - հավելել է Զառա Աճեմյանը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի հայտի որոշման նախագծին:
«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010թ. նոյեմբերի 30-ից: