Հյուսիսային անկյունից՝ Տավուշից է սկսվելու սահմանազատումը․ Մհեր Գրիգորյան
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ՀՀ-ի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։