Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին. ամենօրյա աղոթքներ
Աստվածասերները, նախ և առաջ, պետք է ուղղադավան հավատք ունենան՝ ըստ Սուրբ Գրքում սուրբ հայրերի կողմից գրի առնված խրատների, քանի որ բոլոր հոգևոր բարիքների հիմքը ճշմարիտ Աստծու և Քրիստոսի տնօրինության դավանությունն է, որի միջոցով փրկվեցինք մենք՝ ամենքս: Իսկ դրանից հետո միայն անհրաժեշտ է «հոգ տանել» աղոթքների մասին: