Ելիսեյան պալատում դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Էմանուել Մակրոնին
Դեկտեմբերի 13-ին՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։