Տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչ
Եվրոպոլի հետ համագործակցության նոր ձևաչափը կնպաստի անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում: