Դեղին քարտ՝ իշխանություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող հերթական զեկույցը, որը կարելի է գնահատել որպես դեղին քարտ` իշխանություններին ուղղված: Զեկույցում բազմաթիվ դիտողություններ են արվել: