Սալոմե Զուրաբիշվիլի. «Վրաստանում ապահով տեղ չի մնացել»
0
«Ա1+». Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, X սոցիալական հարթակում մեկնաբանելով բողոքի ցույցը ցրելու հատուկջոկատայինների գործողությունները, ասել է՝ Վրաստանում այլևս անվտանգ վայր չի մնացել։ «Վրաստանում ապահով տեղ չկա. եկեղեցու բակ կամ դեղատուն, ռոբիկոպերն ամենուր հետևում են ցուցարարներին՝ ծեծի ենթարկելու և ձերբակալելու։ Ռուսական իշխանություն, ռուսական մեթոդներ»,- գրել է նախագահը։