ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը

0

Երգչուհի Շերն անցյալից ուշագրավ պատմություն է պատմել, որը կապված է իր իրական անունը բացահայտելու հետ: Ինչպես նշում է CNN-ը նա այդ մասին գրել է Cher: The Memoir, Part One վերտառությամբ հուշագրությունում:

Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, «շոկի» է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:

«Ես գիտեի՝ անունս Շերիլին է: Սակայն դա տևեց մինչև այն օրը, երբ տարիներ անց դիմեցի օրինական ճանապարհով անունս կրճատելու և փոխելու՝ ավելի պարզ Շեր տարբերակը ստանալու համար», - գրել է աստղը:

Երգչուհու խոսքով՝ իր 19-ամյա մայրը ծննդաբերությունից հետո բուժքրոջն ասել է, որ աղջկա անունը Շերիլին գրանցվի: Սակայն անունը սխալմամբ գրանցվել է Շերիլ:

Այս բացահայտումն անելուց հետո երգչուհին զանգահարել է մորն ու հարցրել.«Մա՛մ, դու իմ իրական անունը գիտե՞ս»:

Նշենք, որ երգչուհու հայրը հայ է: