ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով

0

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը թարմացրել է Apple սմարթֆոնների համար նախատեսված իր հավելվածը և որոշ գործառույթներ հարմարեցրել Apple Watch «խելացի» ժամացույցի համար, հայտնում է autopilot.ru-ն։

Այժմ Mercedes-Benz մեքենաների սեփականատերերը կարող են «շփվել» իրենց մեքենաների հետ՝ առանց սմարթֆոնն օգտագործելու։ Օգտագործելով հավելվածը «խելացի» ժամացույցի վրա՝ կարելի է ստուգել մեքենայի մարտկոցի կամ վառելիքի մակարդակը, հեռակա կարգով կողպել կամ ապակողպել մեքենան, որոշել դրա գտնվելու վայրը և ստուգել՝ արդյոք բոլոր պատուհաններն ու դռները, վառելիքի լցոնիչի կափարիչը և բեռնախցիկը փակ են:

Հավելվածի առանձնահատկությունն այսպես կոչված «հետիոտնի ուղեցույցն» է, որը որոշում է, թե որտեղ է կայանված մեքենան և երթուղի է կառուցում դեպի այն։

Նոր գործառույթներն արդեն հասանելի են Եվրոպայում Apple Watch-ի օգտատերերին, իսկ ավելի ուշ հավելվածը կգործարկվի ԱՄՆ-ում, Չինաստանում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: