Նրա նվիրվածությունն ու նորարարական միտքը կշարունակեն ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը. «Մանչեսթեր Սիթի»-ից արձագանքել են Գվարդիոլայի հետ պայմանագրի երկարաձգմանը
«Մանչեսթեր Սիթիի» խորհրդի նախագահ Հալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է «քաղաքայինների» իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհորդությունը ակումբում կշարունակվի, և նրա նվիրվածությունը, կիրքն ու նորարարական միտքը կշարունակեն ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Նրա կատարելագործման և հաջողության ծարավը մնում է անմար, և մեր խաղացողներն ու մարզչական շտաբը, մեր ակումբի մշակույթը և անգլիական ֆուտբոլն ամբողջությամբ կշահեն դրանից:
Պայմանագրի երկարաձգումը Խոսեպին թույլ կտա աշխատել «Մանչեսթեր Սիթիում» ավելի քան 10 տարի և հնարավորություն կտա շարունակել հետագայում էլ մարզչական ռեկորդներ սահմանել»,- Ալ Մուբարաքի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի մասնագետն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2016թ.: Գվարդիոլայի գլխավորությամբ «Սիթին» վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 23 միավոր և այժմ երկրորդ տեղում է։