ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

Փաշինյանը, Խաչատուրյանը, Սիմոնյանն ու Գրիգորյանը ներկա են Մայր Տաճարի վերաօծմանը

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրգիորյանը ժամանել են Էջմիածին, որտեղ մասնակցում են Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:

Նշենք, որ արարողությանը հրավիրված է ՀՀ քաղաքական վերնախավը, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր երկրներից եկեղեցական պատվիրակություններ:

Վերջին օրերին ակտիվ քննարկվում էր՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները մասնակցելու են Մայր Տաճարի վերաօծման և դրան նախորդած մյուռոնի օրհնության արարողություններին: Եկեղեցին, իր հերթին, վերահաստատել է՝ իշխանություններին մասնակցության հրավեր ուղարկելը չի նշանակում դիրքորոշման փոփոխություն նրանց նկատմամբ։