ru24.pro
World News in Armenian
Август
2024

Կուրսկի մարզի 80 բնակավայր գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո․ Ուկրաինայի ԶՈՒ

0

Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կուրսկի մարզի տարածքում երկու շաբաթ շարունակվող մարտական գործողությունները հասնում են իրենց նպատակին։

Ըստ Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր և ավելի քան 1,150 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կուրսկի մարզում իրականացվող գործողությունը բուֆերային գոտի ստեղծելու և Մոսկվայի ռազմական մեքենան մաշեցնելու նպատակ ունի։

«Մենք հասնում ենք մեր նպատակներին»,- այսօր Թելեգրամի իր ալիքում գրել է Զելենսկին։

Ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում վնասել են ռուսական ուժերի մատակարարման երրորդ կամուրջը։

Անցած կիրակի Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին երկու կամուրջ շարքից հանելու մասին։