ru24.pro
World News in Armenian
Август
2024

Կարթագեն դարձած իմ Էրեբունի, կամ՝ թազա Հայաստանի հին մեյմությունները

0
Հյուսիսային Աֆրիկայի անխիղճ արևի ճառագայթներից թաքնվելով՝ մի խումբ կարթագենցի սենատորներ նույնքան թեժ վեճի էին բռնվել Հռոմի հետ երկրորդ պատերազմում ցավոտ պարտություն կրած Կարթագենի Սենատում։ «Թշնամու հետ բարիշենք, նրա բոլոր պահանջները կատարենք, լավ առևտուր կանենք հետները,- պնդում էին Կարթագենի մեծամեծերը և հավելում,- Բոլորը, ովքեր դեմ կարտահայտվեն դրան, պետք է բանտարկվեն, լռեցվեն կամ արտաքսվեն»։