ru24.pro
World News in Armenian
Август
2024

Այսօր ես երջանիկ չեմ․ Անչելոտին՝ «Մալյորկայի» դեմ խաղից հետո

0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Մալյորկայի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (1:1):

«Մենք լավ սկսեցինք խաղը, առաջ անցանք հաշվի մեջ և կարող էինք երկրորդ գոլը խփել: Երկրորդ խաղակեսում մեզ պակասում էր խաղային բալանսը։ Սրա պատճառով կարող էինք պարտվել։ Դա լավագույն հանդիպումը չէր: Մենք շատ ենք գրոհում, իսկ պաշտպանությունում բալանսը շատ կարևոր է։

Այսօր ես երջանիկ չեմ: Կարծում եմ՝ մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ։ Ես չեմ ուզում արդարացումներ փնտրել։ Մենք պետք է ավելին անեինք»,- Marca-ն է մեջբերել Անչելոտիի խոսքերը:

Հիշեցնենք, որ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկա»-«Ռեալ» խաղում հաշիվը 13-րդ րոպեին բացել է «Սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որին էլ 53-րդ րոպեին պատասխանել է «Կղզիաբնակների» առաջատար Վեդատ Մուրիքին։