ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը:

Այնուհետև տեղի է ունեցել միջոցառման բացման և մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:

Միջոցառման շրջանակում վարչապետը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ երկրների գործընկերների հետ:

The post Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.